Իտալական ակումբը կապ է հաստատել «Չելսիի» հետ

«Նապոլին» կապ է հաստատել «Չելսիի» հետ՝ քննարկելու Ռոմելու Լուկակուի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, նեապոլիտանական ակումբն առաջին հարցումն է ուղարկել «Չելսիին»՝ կապված 31-ամյա բելգիացի հարձակվողի ձեռքբերման պայմանների հետ։ 

Լուկակուն մտերիմ հարաբերություններ ունի «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։ Նրա գլխավորությամբ բելգիացին 2020/21 մրցաշրջանում Ինտերի հետ հաղթեց Սերիա Ա-ն։ Այդ ժամանակից ի վեր Կոնտեն և Լուկակուն պարբերաբար շփվել են: