«Ռեալի» ավագը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և «Ռեալի» Նաչո Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն մոտ է սաուդյան «Ալ-Իթթիհադը», որի կազմում խաղում են Կարիմ Բենզեման, Ֆաբինյոն և Ն’Գոլո Կանտեն:

34-ամյա իսպանացու պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Նախորդ մրցաշրջանում Նաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է մադրիդյան ակումբի 45 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։