Սերու Գուիրասին հայտարարել է «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին հայտարարել է «Բավարիա» տեղափոխվելու ցանկության մասին։

«Կցանկանա՞մ տեղափոխվել «Բավարիա»․․. Միանշանակ։ Սա շատ մեծ ակումբ է։ Բայց ես դեռ պայմանագիր ունեմ «Շտուտգարտի» հետ։

Հիմա արձակուրդի ժամանակն է։ Մի քանի շաբաթից մենք կիմանանք, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։