Պորտուգալացի մասնագետը կմարզի «Նոան»

Ռուի Մոտան`«Նոայի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի մարզիչ Ռուի Մոտան նշանակվել է «Նոա» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։

45-ամյա մասնագետը 2024 թվականի հունվարին գլխավորեց վրացական «Դիլա» ակումբը և դուրս բերեց թիմին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

Մինչև «Դիլա» ակումբը գլխավորելն աշխատել է պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտույի մարզչական շտաբում այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ իրանական «Էսթեղլալը», պորտուգալական «Մորեյրենսեն», բրազիլական «Վասկո դա Գաման», պորտուգալական «Բրագան», բելգիական «Ստանդարտը», լեհական «Լեգիան» և այլն։

«Ողջույն, «Նոայի» սիրելի երկրպագուներ։ Ես շատ ուրախ եմ այս մեծագույն ակումբին միանալու համար։ Մեծ ոգևորվածությամբ եմ գալիս, որպեսզի միասին պատմություն կերտենք։ Մենք ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, որ հասնենք մեր նպատակներին։ Միասին մենք ավելի ուժեղ ենք լինելու»,- ասել է Մոտան։