Ռիկարդու Կուարեժմա․ «Մենք միշտ պետք է լավագույնը սպասենք Ռոնալդուից»

Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Ռիկարդու Կուարեժման խոսել է Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կրիշտիանուն միշտ վճռորոշ դեր կունենա՝ լինի Սաուդյան Արաբիայում, թե Եվրոպայում։ Սրանք բոլորովին այլ մրցաշարեր են։ Նա ասում է, որ Սաուդյան Արաբիայի լիգան լավագույն հինգ լիգաներից մեկն է: Ես համաձայն չեմ սրա հետ։

Կարծում եմ՝ մենք միշտ պետք է լավագույնը սպասենք Կրիշտիանուից՝ անկախ նրանից՝ նա խաղում է Սաուդյան Արաբիայում, թե որևէ այլ առաջնությունում։ Նա ուժեղ է, և հենց այդ կամքն ու վճռականությունն են օգնում նրան հասնել հաջողության»,- Կուարեժմայի խոսքերն է մեջբերում Al Nassr Zone-ն։

Իր ողջ կարիերայի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է 1013 հանդիպման, դարձել 759 գոլի և 238 գոլային փոխանցման հեղինակ։