Խվիչա Կվարացխելիա. «Ցանկանում ենք մեր հետքը թողնել»

Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կիսվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից իր սպասելիքներով։

«Մենք ցանկանում ենք մեր հետքը թողնել Եվրո-2024-ում և նոր էջ գրել պատմության մեջ։  Դրա համար կանենք հնարավոր ամեն ինչ։ Մեր թիմն ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա մրցաշարի վրա և պատրաստ է դրան։ Ամբողջ Վրաստանը սպասում է մեր նորամուտին»,- Կվարախցելիայի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ում կխաղա F խմբում: Վրացիների մրցակիցները կլինեն Թուրքիան (հունիսի 18), Չեխիան (հունիսի 22) և Պորտուգալիան (հունիսի 26):