Ջոշուա Զիրկզեն Հոլանդիայի հավաքականի հրավերի մասին իմացել է Walt Disney World-ում

«Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեին, ով հայտավորվել է Հոլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար, պատմել է, թե ինչպես է իմացել հրավերի մասին։ Ֆուտբոլիստն այդ պահին արձակուրդում էր։

Հարձակվողն իր սոցիալական ցանցում հրապարակել է, որ գտնվում է Ֆլորիդայի Walt Disney World զվարճանքի կենտրոնում։ Սա Զիրկզեի առաջին հրավերն է ազգային հավաքական:

Զիրկզեն, ինչպես և «Չելսիի» պաշտպան Յան Մացենը, հրավիրվել է Ֆրենկի դե Յոնգի և Տեն Կոպմայերսի վնասվածքների պատճառով:

Հոլանդիայի հավաքականը Լեհաստանի, Ֆրանսիայի և Ավստրիայի հետ ընդգրկված էր D խմբում։