Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել գերմանական ակումբը

«Չելսիի» և «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է HITC-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբն այս տարվա մարտից հետաքրքրություն է ցուցաբերել երեք մասնագետների նկատմամբ, որոնց թվում եղել է 49-ամյա անգլիացին։

Մյուս թեկնածուներն էին Արնե Սլոտը, որը գլխավորեց «Լիվերպուլը»  և Ֆրենկ Հեյզեն, ով «Լանսից» տեղափոխվեց «Նիցա»: Էդին Թերզիչի՝ «Բորուսիայից» հեռանալուց հետո դորտմունդյան ակումբի հետաքրքրությունը Փոթերի նկատմամբ, հավանաբար, վերսկսվել է, քանի որ վերը նշված թեկնածուներից միայն նա է գործազուրկ այս պահին։