Գարեթ Սաութգեյթ. «Կփորձենք անել այն, ինչ երբեք չի արել Անգլիայի հավաքականը»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2024-ի մասին։ Մրցաշարը կմեկնարկի այսօր՝ հունիսի 14-ին։

«Ես ոգևորված եմ։ Մենք կփորձենք անել այն, ինչ նախկինում չի արել Անգլիայի հավաքականը։ Մենք երբեք չենք հաղթել Եվրոպայի առաջնությունում։ Մենք երբեք արտագնա մրցաշարում չենք հաղթել։

Թվում է, թե շատերը կարծում են, որ դա կարող է հեշտ լինել մեզ համար, բայց այն փաստը, որ մենք նախկինում երբեք չենք հաղթել, ցույց է տալիս, որ դա չափազանց դժվար է լինելու»,- Սաութգեյթի խոսքն է մեջբերոել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: