Ֆեդերիկո Կիեզա․ «Ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ արժեմ»

«Յուվենտուսի» վինգեր, Իտալիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Ֆեդերիկո Կիեզան կիսվել է Եվրո-2024-ի սպասելիքներով։

«Եվրո-2020-ից հետո ես ցանկանում էի լինել առաջատար խաղացողների թվում, բայց ցավոք խաչաձև կապանների վնասվածք ստացա, որից հետո ստիպված էի երկար վերականգնողական գործընթաց անցնել։

Իմ նպատակը միշտ եղել է բարձունք վերադառնալը։ Ես 26 տարեկան եմ, դեռ ժամանակ կա, և այս Եվրոպայի առաջնությունում ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ արժեմ»,- ասել է Կիեզան ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Նախորդ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ Ա Սերիայում և Իտալիայի գավաթում։

Եվրոպայի գործող չեմպիոնները Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին խաղում Դորտմունդում կհանդիպեն Ալբանիայի հետ: