«Բորուսիան» հաստատել է Մատս Հյումելսի հեռանալը

Կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը հեռացել է Դորտմունդի «Բորուսիայից», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Մատսը Մյունխենի «Բավարիայի» սան է։ 35-ամյա պաշտպանը դորտմունդյան թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 13 տարի։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թերզիչը չափազանց դժգոհ էր Հումելսի մեկնաբանություններից, որը Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ռեալի» հետ (0:2) եզրափակիչ խաղի նախօրեին քննադատել էր այն ժամանակվա գլխավոր մարզչին՝ թիմի հիասթափեցնող խաղի պատճառով Գերմանիայի առաջնությունում, որտեղ վերջինս զբաղեցրեց հինգերորդ տեղը: