«Բետիսի» ֆուտբոլիստը տեղափոխվեց անգլիական ակումբ

«Քրիսթալ Փելասը» հայտարարել է «Բետիսի» պաշտպան Չադի Ռիադի տեղափոխության մասին։

20-ամյա մարոկկացին պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։

Անցած մրցաշրջանում Ռիադը վարձավճարով խաղում էր «Բետիսում», որը մրցաշրջանի վերջում գնեց պաշտպանին «Բարսելոնայից»: