«Բենֆիկան» պահանջում է ավելի քան 100 միլիոն եվրո պահանջում Ժոաու Նևեշի համար

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 19-ամյա ֆուտբոլիստին գլխավոր տրանսֆերային նպատակն է համարում կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

Նևեշի տրանսֆերային արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ: «Բենֆիկան» ցանկանում է երիտասարդ պորտուգալացու համար վաստակել ավելի քան 100 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ժոաու Նևեշը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։