«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Միլանում»

«Ասթոն Վիլլայի» պաշտպան Մեթի Քեշը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Talksport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա լեհ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Նախորդ մրցաշրջանում Քեշն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։