Վիրջիլ վան Դեյկ. «Ֆրանսիայի հետ միշտ դժվար է»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Ֆրանսիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղից իր սպասելիքների մասին։

«Ֆրանսիայի հետ միշտ դժվար է։ Բոլորը լավ գիտեն, որ այս թիմում կան հիանալի խաղացողներ, ովքեր պատրաստ կլինեն անմիջապես պատժել մեզ ամենափոքր սխալի համար։ Բայց մենք կարող ենք նաև խնդիրներ առաջացնել մեր մրցակիցներին, եթե 100 տոկոսով պատրաստ լինենք և լավ խաղանք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի կայքը։

Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։