«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսը վնասվածք է ստացել Եվրո-2024-ի մեկնարկի նախօրեին մարզման ժամանակ։
Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, ֆուտբոլիստը ժամկետից շուտ է ավարտել ազգային հավաքականի այսօրվա մարզումը։
Էրնանդեսի վնասվածքի բնույթը դեռ հայտնի չէ։
Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը քառյակ D-ում կմրցի Լեհաստանի, Հոլանդիայի և Ավստրիայի հավաքականների հետ։