Աշխարհի չեմպիոնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալն» հետաքրքրված է «Թոթենհեմի» և Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

26-ամյա խաղացողը միացել է «Թոթենհեմին» 2021 թվականի օգոստոսին «Ատալանտայից» 52 միլիոն եվրոյի դիմաց և այդ ժամանակից ի վեր ստեղծել է Պրեմիեր Լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկի համբավը։

2021 թվականի օգոստոսին «Թոթենհեմում» իր նորամուտը նշելուց հետո Ռոմերոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 98 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։