Ճապոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Բավարիա»

Ճապոնիայի հավաքականի պաշտպան Հիրոկի Իտոն կարիերան կշարունակի «Բավարիայում»։ 25-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Շտուտգարտից»։

Իտոյի հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարով՝ մինչև 2028 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքը հավանության է արժանացել նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի կողմից։ Հաղորդվում էր, որ «Բավարիան» վճարել է 30 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում։

Նախորդ մրցաշրջանում Իտոն անցկացրել է 29 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։