«Ժիրոնայի» ավագը կտեղափոխվի Գերմանիա

«Ժիրոնայի» ավագ Ալես Գարսիան շուտով կդառնա Լևերկուզենի «Բայերի» խաղացող, սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները բանավոր համաձայնության են եկել։ 26-ամյա կենտրոնական կիսապաշտպանը շուտով պայմանագիր կկնքի Գերմանիայի գործող չեմպիոնների հետ 18 միլիոն եվրոյի դիմաց։ Սպասվում է, որ այս շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի:

Գարսիան «Ժիրոնայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը իսպանական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։