Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել ֆրանսիական թիմը

«Մարսելը» բանակցություններ է վարում Ռոբերտո Դե Զերբիի հետ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու շուրջ։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը մասնագետին առաջարկում է երեք տարվա պայմանագիր։ Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, բայց դեռ չեն հասել ավարտին։

Աղբյուրի համաձայն՝ Դե Զերբին «Մարսելի» գլխավոր թեկնածուն է, մինչդեռ «Պորտուի» նախկին մարզիչ Սերխիո Կոնսեյկաոյին նշանակելու գաղափարը որոշվել է հրաժարվել։

Դե Զերբիի վերջին աշխատավայրը եղել է անգլիական «Բրայթոնը»։