Ուսման Դեմբելե. «Նա լավ ավագ է»

Ֆրանսիայի հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն խոսել է իր ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապպեի մասին։

«Նա լավ ավագ է, իսկական առաջնորդ։ Նա երբեք չի թաքնվում, միշտ փորձում է առաջ մղել թիմին։ Նա օգնում է երիտասարդ խաղացողներին։

Թերությո՞ւն. Չեմ կարող ամեն ինչ ասել։ Նա առաջատար է խաղացողների մեջ»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։