Պաշտոնական․ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»

«Միլանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Պաուլո Ֆոնսեկան։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հայտնում է միլանյան թիմի պաշտոնական կայքը։

51-ամյա պորտուգալացի մասնագետը «Լիլը» գլխավորում էր վերջին երկու տարիներին։ Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։

Ֆոնսեկան աշխատելու փորձ ունի նաև «Ռոմայում», «Շախտյորում», «Բրագայում», «Պորտուում» և այլ թիմերում։

Անցած մրցաշրջանում «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։