«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի պայմանագրում մինչև 2028 թվականը 100 միլիոն ֆունտ ստերլինգ գնման տարբերակ կա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախկինում 26-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»։
Անցած մրցաշրջանում Գիմարեսը «Նյուքասլի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։