Ժոզե Մոուրինյոն հայտնել է այն ֆուտբոլիստի անունը, ում համարում է իր սերնդի լավագույնը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է այն ֆուտբոլիստի անունը, ում համարում է իր սերնդի լավագույնը։

– Ո՞ր ֆուտբոլիստին էիք ցանկանում ձեռք բերել ձեր ակումբ:

«Իհարկե, ես պետք է անվանեմ փոքրիկ տղայի անունը։ Այս երեխային անհնար էր մարզել, բայց նա իր սերնդի լավագույն խաղացողն է»,- ասել է Մոուրինյոն TNT Sports-ի եթերում։

Ենթադրաբար Մոուրինյոն նկատի ունի ցածրահասակ (170 սմ) Լիոնել Մեսսիին։ Միաժամանակ, պորտուգալացի մասնագետը արգենտինացու անունը չի նշել։