«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն խոսել է իր ապագայի մասին։
«Այս պահին ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ եմ խաղալու։ Հուսով ենք, որ շուտով նորություններ կլինեն»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է այս ամսվա վերջին։
Անցած մրցաշրջանում Ալոնսոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ընդամենը ութ հանդիպում, որոնցում չի հաջողվել արդյունավետ գործողություններ կատարել։