Լիոնել Մեսսի. «Ես ոչինչ չունեմ ՊՍԺ-ի դեմ, բայց, ցավոք, ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ես ակնկալում էի»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ՊՍԺ-ում հանդես գալու ժամանակ ունեցած խնդիրների մասին։

Մեսսին ՊՍԺ-ում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։

«Ես ոչինչ չունեմ ՊՍԺ-ի դեմ, բայց, ցավոք, ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես ես ակնկալում էի։ Անձամբ ես պայքարում էի փոփոխությունների դեմ, մեզ համար շատ դժվար էր։ Դա իսկապես ազդեց անձամբ ինձ վրա:

Փարիզում դուռը թակում էին գիշերը ժամը ինը կամ տասը, ասելով, որ իմ երեխաները չպետք է ֆուտբոլ խաղան։ Հարևանները մեզ անհանգստացնում էին, ես շատ էի մտածում այդ մասին, և դա ազդեց խաղադաշտում ելույթների վրա։ Փարիզում, անձնական մակարդակով, ինձ համար ամեն ինչ այնքան էլ լավ չէր»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։