Դուգլաս Լուիսը համաձայնության է եկել իտալական գրանդի հետ

«Ասթոն Վիլայի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

«Ասթոն Վիլան» հայտնվել է մի իրավիճակում, երբ նրանք պետք է վաճառեն խաղացողներին՝ ֆինանսական արդար խաղի կանոններին համապատասխանելու համար։

«Յուվենտուսը» աշխատում է «Ասթոն Վիլայի» հետ փոխանակման գործարքի վրա, որում ներգրավված են Դուգլաս Լուիսը, Ուեսթոն Մաքքենին և Սամուել Իլինգ Ջունիորը։ Թուրինյան ակումբը կվճարի նաև լրացուցիչ գումար՝ մոտ 18 մլն եվրո։ Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են։