Կիլիան Մբապպեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի մարզումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի հետ այսօրվա մարզումը, հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը մարզասրահում մարզվել է թիմից առանձին։

Հիշեցնենք, որ Մբապպեն նույնպես բաց է թողել մարզումը Կանադայի հետ ընկերական խաղից առաջ (0:0) մեջքի խնդիրների պատճառով, սակայն մասնակցել է այդ հանդիպմանը՝ խաղադաշտ մտնելով 74-րդ րոպեին։

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան հունիսի 17-ին կհանդիպի Ավստրիայի հետ։