Ժոզե Մոուրինյոն հայտնել է ամենահավատարիմ երկրպագուներ ունեցող թիմի անունը

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է ամենահավատարիմ երկրպագուներ ունեցող թիմը։

«Իմ սիրելի մարզադաշտը «Սան Սիրոն» է։ Իմ սիրելի գավաթը ամենավերջինն է՝ Կոնֆերանս Լիգան «Ռոմայի» հետ։ Ինձ համար ամենակարևորը միշտ վերջին ձեռքբերումներն են։

Լավագույն երկրպագուներ. Ես կասեի, որ մի թիմի համար, որը սովոր չէ հաղթել, «Ռոմայի» երկրպագուները շատ հավատարիմ են իրենց թիմին»,- ասել է Մոուրինյոն TNT Sports-ի եթերում։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը գլխավորել է թուրքական «Ֆեներբախչեն»։