Ջեյդոն Սանչոն՝ Էդին Թերզիչին․ «Շնորհակալ եմ ինձ հավատալու համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում», ջերմ հրաժեշտ է տվել գերմանական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը լքած Էդին Թերզիչին։

«Շնորհակալ եմ ինձ հավատալու համար։ Ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ձեր հաջորդ ձեռնարկումներում», – գրել է Սանչոն սոցցանցերում։

Թերզիչը գլխավորել է «Բորուսիան» 2020/21 մրցաշրջանում և 2022-ից 2024 թվականներին։ Սանչոն Դորտմունդում հանդես է եկել 2017-ից 2021 թվականներին, որից հետո 2024 թվականի հունվարին վարձավճարով վերադարձել է ակումբ «Մանչեսթեր Յունայթեդից»։