«Ինտերը» որոշում է կայացրել Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ, հաղորդում է Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբը 48-ամյա մասնագետին նոր պայմանագիր կառաջարկի մինչեւ 2026 կամ 2027 թվականները։ Մարզչի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Ինձագին «Ինտերը» մարզում է 2021 թվականից։ Նրա հետ ակումբը դարձավ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճեց երկրի գավաթը, երեք անգամ՝ Սուպերգավաթը։