Ջենարո Գատուզոն գլխավորել է խորվաթական թիմը

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն գլխավորել է խորվաթական «Հայդուկ» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

46-ամյա Գատուզոն նախկինում մարզել է «Միլանը», «Նապոլին», «Վալենսիան» և «Մարսելը»։