Էրիկ տեն Հագը նոր պայմանագիր ստորագրելուց առաջ երեք պայման է առաջադրել ՄՅՈՒ-ի ղեկավարությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրի տեն Հագը նոր պայմանագիր կնքելու 3 պահանջ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։

Ըստ The Sun-ի՝ առաջին պայմանը Ջեյդոն Սանչոյին թիմ վերադարձնելու մերժումն է, եթե նա ներողություն չխնդրի հոլանդացի մասնագետից։ Հիշեցնենք, որ 2023 թվականի աշնանը Տեն Հագի և Սանչոյի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի պատճառով անգլիացին հեռացվել է թիմից և ավելի ուշ վարձակալությամբ տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։

Երկրորդ պայմանը տեխնիկական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսի մերժումն էր Տեն Հագին թելադրել, թե ինչ ոճով է խաղալու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Տեն Հագը նաև պահանջել է երկարաձգել հարձակվողների մարզիչ Բենի Մաքքարթիի հետ պայմանագիրը։