Դանի Կարվախալ. «Նա լավագույնն է աշխարհում»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։

«Ի՞նչ կարող եմ ասել. Նա լավագույնն է աշխարհում: Իսկ լավագույնը պետք է խաղա լավագույն թիմում։ Բայց նա «Ռեալին» անպարտելի չի դարձնի։ Ֆուտբոլը մաթեմատիկայի մասին չէ։ Հաղթելու, գավաթներ նվաճելու համար պետք է թիմ ստեղծել և համոզվել, որ մենք բոլորս գնում ենք նույն ուղղությամբ՝ դնելով ընդհանուր նպատակ»,- Կարվախալի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

25-ամյա ֆրանսիացին մադրիդյան թիմի կազմում հանդես կգա իններորդ համարով։ Սպասվում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո հարձակվողը կզբաղեցնի տասը համարը։