«Չելսին» բանավոր համաձայնության է եկել բրազիլական թիմի հետ

«Չելսին» բանավոր համաձայնության է եկել բրազիլական «Սպորտ Ռեսիֆի» եզրային պաշտպան Պեդրո Լիմայի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը խաղացողի համար կվճարի 7 միլիոն եվրո գումարած 3,5 միլիոն եվրո բոնուսներ։

17-ամյա Պեդրո Լիման «Սպորտ Ռեսիֆեի» սան է, որի հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2023/2024 մրցաշրջանում։ Ֆուտբոլիստն անցկացրել է 25 հանդիպում, որոնցում կարողացել է խփել երկու գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։