«Չելսին» կարող է երկարաձգել պայմանագիրը Քոնոր Գալախերի հետ

«Չելսին» կարող է կիսապաշտպան Քոնոր Գալախերին առաջարկել երկարաձգել պայմանագիրը, հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները չեն ցանկանում խաղացողին անվճար բաց թողնել նրա պայմանագրի ավարտին, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ասթոն Վիլան» և «Թոթենհեմը»։

Անցած մրցաշրջանում 24-ամյա Գալախերը 50 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։