«Բայերը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է կենտրոնական կիսապաշտպան Ալես Գարսիայի տեղափոխության մասին։

26-ամյա իսպանացին, ով «Մանչեսթեր Սիթիի» սան է, գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։

Անցած մրցաշրջանում Գարսիան Իսպանիայի առաջնության 3-րդ տեղում զբաղեցրած «Ժիրոնայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։