«Բարսելոնան» ցանկանում է անվճար ձեռք բերել Յոզուա Կիմիխին

«Բարսելոնան» ակնկալում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հայտնում է Bild-ը։ 29-ամյա գերմանացու պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

«Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ Կիմիխի բանակցությունները տեղի կունենան 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։