«Բարսելոնան» որոշում է կայացրել Ժոաու Ֆելիշի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն է տվել հարձակվող Ժոաու Ֆելիշի վարձավճարի երկարաձգմանը, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետն արդեն խոսել է պորտուգալացի վինգերի հետ և ասել, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է նրա վրա։

Նշվում է, որ Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշը ստիպված կլինի վարձակալության երկարաձգման շուրջ բանակցել «Ատլետիկոյի» հետ, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները:

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա պորտուգալացին կատալոնացիների կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։