«Ատլետիկը» երկարաձգել է պայմանագիրը Անդեր Էրերայի հետ

Բիլբաոյի «Ատլետիկը» հայտարարել է կիսապաշտպան Անդեր Էրերայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Ինչպես հայտնում է թիմի մամուլի ծառայությունը, 34-ամյա կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2025 թվականը։

2023/2024 մրցաշրջանում Էրերան «Ատլետիկի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ կատարելով 3 գոլային փոխանցում։