Ուեյն Ռունին կիսվել է EURO-2024-ի Անգլիայի հավաքականի վերաբերյալ իր կարծիքով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ «Վեսթ Հեմի» վինգեր Ջերոդ Բոուենի փոխարեն Անգլիայի հավաքականը պետք էր հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեկ Գրիլիշին։

«Ես կընտրեի Գրիլիշին: Բոուենը խաղում է աջ եզրում։ Սական, Քոուլ Պալմերը, Ֆոդենը կարող են խաղալ այնտեղ։ Ես կընտրեի Գրիլիշին Բոուենի փոխարեն»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Overlap-ը:

2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ C խմբում Անգլիան կմրցի Դանիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ։