«Վալենսիան» պայմանագիր է կնքել Մակեդոնիայի հավաքականի հիմնական դարպասապահի հետ

«Վալենսիան» հայտարարել է Մակեդոնիայի հավաքականի հիմնական դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու տրանսֆերի մասին, ում պայմանագիրն ավարտվել է «Ռայո-Վալյեկանոյի» հետ։

30-ամյա դարպասապահը երկու տարվա պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ։

Անցած մրցաշրջանում Դիմիտրիևսկին Լա Լիգայում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում բաց է թողել 47 գնդակ։