«Թոթենհեմի» ֆուտբոլիստը լքել է թիմը

«Թոթենհեմը» հայտարարել է կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեի հեռանալու մասին։

27-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի համաձայնությամբ։ Այն հաշվարկվել էր մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Նդոմբելեն «Թոթենհեմում» հանդես է գալիս 2019 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 91 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Գալաթասարայում»։