Երեք հարձակվողներ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում են

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ կազմել է հարձակվողների կարճ ցուցակը, հայտնում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական գրանդը հետաքրքրված է Իվան Թաունիով (Բրենտֆորդ), Ջոշուա Զիրկզեով (Բոլոնիա) և Ջոնաթան Դեյվիդով (Լիլ)։

Ցուցակում էր նաև «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն, ով երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի մարզել Էրիկ տեն Հագին։

Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը: