Սուպերհամակարգիչը նշել է այն թիմին, որը կհաղթի EURO-2024-ում

Opta սուպերհամակարգիչը գնահատել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակիցների հեղինակավոր մրցաշարում հաղթելու հնարավորությունները։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Անգլիայի հավաքականը, որի հաղթանակի հավանականությունը 19,9 տոկոս է։

Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիայի հավաքականն է։ Աշխարհի փոխչեմպիոնների՝ Եվրոն հաղթելու շանսերը 19,1 տոկոս են։

Հաղթանակի 3-րդ հիմնական հավակնորդը մրցաշարի տանտերերն են՝ գերմանացիները։ Բունդեսթիմի շանսերը գնահատվում են 12,4 տոկոս։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիային։