Անգլիական թիմը կապ է հաստատել Վիկտոր Օսիմհենի գործակալի հետ

«Արսենալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Il Roma-ն։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները կապ են հաստատել 25-ամյա նիգերիացու գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը: Բացի այդ, ֆուտբոլիստով շարունակում են հետաքրքրվել ՊՍԺ-ն և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։