Հայտնի է դարձել «Ռեալում» Կիլիան Մբապպեի շնորհանդեսի օրը

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայում հաղթելուց մի քանի օր անց մադրիդյան ակումբը հայտարարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։

25-ամյա ֆրանսիացին «Ռեալին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ՊՍԺ-ի հետ նրա պայմանագիրը դեռ ուժի մեջ է, իսկ անձամբ՝ Մբապպեն, հանդես է գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում, որի կազմում հանդես է գալու Եվրո 2024-ում, պաշտոնական շնորհանդես չի կայացել։

Relevo-ի լրագրող Խավիեր Ռոդրիգես Պասկուալը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն նշանակել է Կիլիան Մբապպեի՝ որպես նոր խաղացողի պաշտոնական ներկայացման ամսաթիվը։ Մբապպեի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին «Սանտյագո Բեռնաբեուում»։