«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը խոսել է իր ապագայի մասին

«Թոթենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կարող է լքել լոնդոնյան ակումբն այս ամառ։

«Ես կապ չեմ ունեցել ակումբի հետ։ Ես որոշակի անհարմարություն եմ զգում այս իրավիճակի հետ կապված։ Ես պատրաստվում եմ շարունակել առավելագույնս անել «Թոթենհեմում»։ Իմ պայմանագիրը դեռ ուժի մեջ է»,- Սոնի խոսքերն է մեջբերում The Korean Times-ը։

Սոնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Նախորդ մրցաշրջանում 31-ամյա կորեացին Պրեմիեր Լիգայի 35 խաղում դարձել է 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։