Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյին

Մադրիդի «Ռեալը» դեռ դժգոհ է թիմի հարձակվող Ռոդրիգո Գոեսի խոսքերից, ով Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի նախօրեին ասել էր, որ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, և պատրաստ է վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, մադրիդյան թիմի ղեկավարությունը կարծում է, որ պատահական չէ, որ Ռոդրիգոն այսպես է արտահայտվել, միաժամանակ ասել է, որ կմտածեր ակումբից հեռանալու մասին, եթե կորցնի տեղը մեկնարկային կազմում։

Ընդգծվում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի վաճառել Ռոդրիգոյին, եթե նրա համար առաջարկի 150 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։