Պաուլո Դիբալան նոր դաջվածք է արել

«Ռոմայի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան նոր դաջվածք է արել։

Image

Ֆուտբոլիստը ձախ ձեռքին նկարել է ընկերուհու՝ Օրիանա Սաբատինիի աչքերի պատկերը։

Սաբատինիի և Դիբալայի հարսանիքը տեղի կունենա ամռանը, զույգը հարաբերությունների մեջ է 2018 թվականից։

Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Դիբալան «Ռոմայի» կազմում անցկացրել է 28 խաղ Ա Սերիայում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։